ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱ․ Դավիթ Հովհանիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է Armsport.am։

Մրցումային հերթական օրը պայքարաի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դավիթը պոկում վարժությունում բարձրացրած 171 կգ արդյունքով դարձավ նաև վարժության հաղթող և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հովհաննիսյանը հրում վարժությունում 206 կգ արդյունքով երրորդն էր։

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, որը ձախողեց միայն վերջին՝ 6-րդ մոտեցումը։ Արան երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք։

Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմա Դուշենը, որը գրանցեց 370 կգ արդյունք։ Դուշենը 210 կգ-ով դարձավ հրում վարժության հաղթող։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: