ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. 

«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական խայտառակության մասին մի քանի կարճ արձանագրում.                

1/ ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում  (կից դնում եմհաստատող տեսանյութը)                                       

 2/ մի քանի արձակված արկ ընկել է կառավարական ամառանոցի տարածքում                                             

3/ բարձրաստիճան մի քանի ոստիկան, փոխոստիկանապետեր ի վիճակի չէին հանդարտեցնել, կառավարել կարմիր բերետավորների ոհմակներին ու տպավորություն կա, որ դրանք այլ տեղից էին կառավարվում                                          

Հ.Գ.  ուղիղ եթերում հանգամանալից փաստերով կներկայացնեմ ողջ իրականությունը                                      

Հ.Հ.Գ. կցում եմ Արսեն Բաբայանի մի գրառումն այդ արկերի մասով. «Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից այսօր հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։

Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:

Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:

Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:

Դատախազության հսկողությամբ, հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»:

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջո ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների անհնազանդության ակցիայի ժամանակ նրանց և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի ունեցածի հետևանքով, հունիսի 3-ին ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ  են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ, փոխանցում է Panorama.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: