ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են ստեղծել երեք տասնամյակների ընթացքում համագործակցության համար: Նախարար Միրզոյանն  ընդգծել  է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին, ով հայերի համար մարմնավորում է նորվեգացի ժողովրդի հավաքական կերպարը։ Երախտագիտություն հայտնելով COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի աննախադեպ աջակցության համար՝ նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանը և Նորվեգիան համատեղ ջանքերով կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆելդտը նշել է, որ Հայաստանն ու Նորվեգիան՝ որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրներ, երկկողմ հարաբերությունները կառուցում են միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա։ Նորվեգիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Նորվեգիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա՝ ի շահ երկու ժողովուրդների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: