Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ
Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են ստեղծել երեք տասնամյակների ընթացքում համագործակցության համար: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին, ով հայերի համար մարմնավորում է նորվեգացի ժողովրդի հավաքական կերպարը։ Երախտագիտություն հայտնելով COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի աննախադեպ աջակցության համար՝ նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանը և Նորվեգիան համատեղ ջանքերով կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։
Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆելդտը նշել է, որ Հայաստանն ու Նորվեգիան՝ որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրներ, երկկողմ հարաբերությունները կառուցում են միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա։ Նորվեգիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Նորվեգիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա՝ ի շահ երկու ժողովուրդների։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ