ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել. Bloomberg

Afex News

Աշխարհի հինգ հարյուր ամենահարուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար։ Նման տվյալներ է ներկայացրել Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է միլիարդատերերի ինդեքսը, որը ներառում է տեղեկություններ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության մասին։
Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ այս տարի կորցրել են ընդհանուր առմամբ 345 միլիարդ դոլար:

Ամենաշատը կորցրել է Binance կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն՝ 85,6 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ նա կորցրել է: 73,2 միլիարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է, որը կորցրել է 65,3 միլիարդ դոլար, չորրորդ տեղում է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը 64,4 միլիարդ դոլար վնասով: Ցուցակում հինգերորդ տեղն է զբաղեցրել ձեռներեց Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը կորցրել է 56,8 մլրդ դոլար։

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ միայն երկուշաբթի օրը մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են ընդհանուր առմամբ 206 միլիարդ դոլար: Capgemini խորհրդատվական ֆիրմայի հաշվետվությունում, ֆիրմա, որին վկայակոչում Է Bloomberg-ը, ասված Է, որ ֆինանսական կորուստների ընթացիկ ցուցանիշները խիստ հակադրություն են կազմում այն բանին, ինչ կարելի Էր դիտել մեկ տարի առաջ:

Այն ժամանակ շուկաների սրընթաց աճի պատճառով 8 տոկոսով ավելացել Էր ամբողջությամբ վերցված ունեւոր մարդկանց թիվն աշխահում, եւ 13 տոկոսով ԱՄՆ-ում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենահարուստ մարդկանց թիվը 2022 թվականին աճել է ընդամենը 4,2%-ով, այս ցուցանիշով տարածաշրջանը հետ է մնում Եվրոպայից և Ամերիկայից։ Միաժամանակ, վերջին տասնամյակում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը գերիշխող դիրք է գրավել այս ոլորտում։ Միտման փոփոխության մի մասը, գործակալությունը կարծում է, պայմանավորված է տեխնոլոգիական ընկերությունների դեմ Չինաստանի կոշտ միջոցներով և անշարժ գույքի շուկայի «սառեցմամբ»:
Ինչպես նախկինում, աշխարհի մեծահարուստների գրեթե 64%-ն ապրում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում և Գերմանիայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: