Վարչապետը մասնակցել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով.
«Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Ընդհանարապես ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպեներ ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան:
Բայց ֆուտբոլային դառնության այս օրերին ես ուզում եմ գնահատել, թե ինչպիսին է մեր ֆուտբոլի վիճակը: Սրա ճիշտ գնահատականը տալու համար մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում 90 րոպեներից անդին: Այսօր այս լսարանը շատ կարևոր արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին և այդ կազմակերպությունների, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունենք մեր գործընկերների՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների ներկայությունը մեզ համար այսքան կարևոր իրադարձությանը: Բայց ուղիղ եթերի նմանությամբ այդ բարեկամության, վստահելի գործընկերության արտահայտությունն այս, պայմանական ասած, 90 րոպեները չեն, այլ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ: Նախորդ երեք տարիների ընթացքում ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի 7 մարզերում 90 նոր փոքր խաղադաշտ է ստեղծել, որտեղ ՖԻՖԱ-ն աջակցելու է շուրջ 2.5 միլիոն դոլարով: Սա կարևոր ներդրում է հայկական ֆուտբոլի ապագայի գործում, որովհետև այդ ապագա 90 րոպեների ճակատագիրը որոշվում է այդ գյուղական դաշտերում, որը պետք է համախմբի երեխաներին և նրանց շուրջ պիտի համախմբի մեծերին, և որը պիտի կոփի, կռի և ստեղծի թիմային ոգի, որը պետք է մեր երկիրը և մեր ֆուտբոլը բերի հաղթանակների: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այն աջակցության առիթով, որ ցուցաբերել է ՈՒԵՖԱ-ն: Մասնավորապես, վաղը բացվելու է Աբովյանի քաղաքային ստադիոնը, որը հիմնանորոգվել է ՈՒԵՖԱ-ի հեթ-տրիկ ծրագրի շրջանակում: ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ կառուցվում, վերակառուցվում է Վանաձորի ստադիոնը: Առաջիկայում մենք կունենանք մեր ժամանակների, հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, որը նույնպես կառուցվում է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ: Լուսավորության համակարգեր են տեղադրվելու «Շենգավիթ» ստադիոնում, Գյումրիի քաղաքային ստադիոնում, և այս ամբողջ ներդրումները՝ ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, կազմելու է շուրջ 5 միլիոն դոլար: ՖԻՖԱ-ի նախագահն այսօր արձանագրեց, որ այս 90 փոքր դաշտերն առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում կդառնան 300: Այսօր մենք ՖԻՖԱ-ի նախագահի հետ, մեր նախորդ հանդիպման ժամանակ նաև, ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկում էինք հնարավորությունը՝ Հայաստանում ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ, զրոյից մարզադաշտ կառուցելու: Ես շատ ուրախ եմ, որ մեր այս բոլոր նպատակների իրագործման ճանապարհին մենք ունենք այնպիսի վստահելի գործընկերներ ինչպես ՖԻՖԱ-ն է՝ ի դեմս նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և ՈՒԵՖԱ-ն՝ ի դեմս նախագահ Ալեքսանդր Չեֆերինի: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին կհասնենք մեր նպատակներին:
Հարգելի գործընկերներ, ֆուտբոլը մեզ համար ունի շատ մեծ նշանակություն և այն ունի տնտեսական, մարզական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական նշանակություն: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մարզական բնագավառում ունի շատ մեծ հաջողություններ: Սովորաբար, երբ մտերմիկ քննարկումների, սեղանների շուրջ, առիթներով քննարկում ենք հայկական սպորտի հաջողությունները, գրեթե բոլոր միջավայրերում, բոլոր ընտանիքներում խոսքը հասնում է նրան, որ մենք հաջողակ ենք անհատական մարզաձևերից և պակաս հաջողակ թիմային մարզաձևերից: Ահա այն, ինչի մասին խոսում ենք՝ հենց քաղաքական այսպիսի նշանակություն ունի, որովհետև թիմային ոգին, թիմային տրամաբանությունը մի երևույթ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես զարգանալու մեծ տեղ ունի, և Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի այդ տրամաբանությունը զարգացնելու, և ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակն իրագործելու ճանապարհին: Ժամանակակից ֆուտբոլն ինստիտուցիոնալ երևույթ է, և հույս ունեմ նաև, որ ֆուտբոլի ահա ներկայացված զարգացումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ մտածողությունը կդառնա առօրյա:
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի 30-ամյակի առիթով, ուզում եմ իմ գնահատանքի, շնորհակալության խոսքերն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում ինչ որ ներդրում են ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ լինեն մարզիկներ, մարզիչներ, ներդրողներ, կազմակերպիչներ, պաշտոնյաներ: Ես հույս ունեմ, որ բոլորս, այդ մարդկանց ներդրումը վերցնելով, կկարողանանք այն հասցնել այնպիսի բարձունքների, որ անցած ճանապարհը հպարտությամբ հիշենք և արձանագրենք, նախկինում ունեցած մեր հպարտությունն ավելացնենք, կրկնապատկենք, բազմապատկենք:
Ուզում եմ ողջունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների բոլոր խաղացողներին և ասել՝ իմացեք, որ դժվար ժամանակներում մենք միշտ ձեր կողքին ենք: Լավ ժամանակներում շատերը կլինեն ձեր կողքին, բայց դժվար ժամանակներում, իմացեք, որ միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ինչով կկարողանանք: Հաջորդ կարևոր նրբությունն այն է, բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են, այլ երբ որոշակի դժվարություններ ունեն, որովհետև դրանք մեր դժվարություններն են, բոլորիս դժվարություններն են, և այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին:
Շնորհավորում եմ բոլորիս կրկին և շնորհակալություն եմ հայտնում մատուցված ծառայությունների համար»:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Խորվաթիայի ընտրանուն Մեր ընտրանին պարտվեցմրցակցին 0։1 հաշվով։
- Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Թուրքիա Հավաքականը կհանգրվանի Radisson Individuals հյուրանոցում:
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը:...
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ