ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը

Կվավերացվի «Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությու

Համաձայնագրի վավերացմամբ հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտում:

«Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության  մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. նոյեմբերի 2-ին. այս մասին տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը  հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

Նրա խոսքով` համաձայնագրի հիմքում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական ու կազմակերպական հիմքերը սահմանելն է, ինչպես նաեւ համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր եւ այլ պայմանավորվածություններ մշակելու, դրանք կողմերի ու համատեղ գործնեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանը աջակցելն է:

Ավետ Պողոսյանը նշել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ. սեպտեմբերի 20-ից, եւ ներկայումս այն վավերացրել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Նա ընդգծել է` միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ մինչ օրս չի վավերացրել համաձայնագիրը:

Տվյալ համաձայնագրի շրջանակում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտում: Այն հնարավորություն կտա նաեւ տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաեւ` արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների մոնիթորինգ:

Նախարարի տեղակալը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակներից մեկն ԱՊՀ-ում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելն է, այդ թվում` ոլորտային հանձնաժողովներում, խորհուրդներում աշխատանքային խմբերում լիիրավ անդամ դառնալու միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: