ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը

Ասատուր Սարաֆյան՝ ամերիկահայ գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկիչի, ինչպես նաև ամերիկյան առաջին փորձարարական` Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակը:

Ասատուր Սարաֆյանը` նույն ինքը Օսկար Բենքերը, ծնվել է 1895թ. Օսմանյան կայսրությունում: Սարաֆյանների ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Համիդյան կոտորածների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Օսմանյան կայսրության ողջ տարածքում 1894-1896թթ.: Սակայն որոշ ժամանակ անց փոքրիկ Ասատուրը հանկարծակի հիվանդանում է: Ոչ ոք հույս չուներ, որ նա ողջ կմնա. մայրը հոգեկան խանգարում էր ստացել կոտորածների ժամանակ և ի վիճակի չէր հոգ տանել երեխայի մասին: Տղային փրկում է հոր հնարամտությունը: Վերջինս այծի կրծքի օգնությամբ (օգտագործում է որպես կաթի շիշ) երեխային խաղողի հյութ է խմեցնում, ինչի շնորհիվ էլ նա լիովին ապաքինվում է:

Պատանեկության տարիներին Ասատուրը, լքելով Օսմանյան կայսրությունը, բնակություն է հաստատում Չիկագոյում: Այնուհետև տեղափոխվելով Էլիս կղզի` գաղթականներին ընդունող բյուրոյում նա փոխում է իր անունը և ազգանունը` դառնալով Օսկար Բենքեր, հայտնում է allinnet.info-ն

Ասատուրն աշխատանքի է անցնում սարքավորումների խանութում: Այստեղ նա հայտնագործում է սղոցների սայրերի սրման գործիքը: Իր առաջին հայտնագործությունից ոգևորված Սարաֆյանը որոշում է կայացնում իր կյանքը նվիրել գյուտարարությանը:

Երբ «General Motors»-ը սկսում է ավտոմեքենաները համալրել կիսաավտոմատ փոխանցման տուփերով, բազմաթիվ թերություններ են ի հայտ գալիս։ Սարաֆյանն ընկերությանն առաջարկում է ավտոմատ փոխանցման տուփ, որն ավելի հուսալի էր և ամուր։ Սակայն ընկերությունը մերժում է նրա առաջարկը: Սարաֆյանն ութ տարի շարունակ պայքարում է ավտոմեքենաներ նախագծող ընկերությունների դեմ, և վերջապես նրա առաջարկն ընդունվում է: «General Motors»-ն անմիջապես սկսում է համալրել իր ավտոմեքենաներն ավտոմատ փոխանցման տուփերով։ Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն:

Նշենք, որ Սարաֆյանը զգալի ներդրում է ունեցել նաև ավիացիայի ոլորտում:  Նա հայտնի ինժեներ Իգոր Իվանովիչ Սիկորսկու հետ միասին մասնակցել է առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի նախգծման աշխատանքներում, որն իր առաջին թռիչքը կատարեց 1939թ.-ին: Սիկորսկու և Սարաֆյանի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների զանգվածային արտադրության: Հատկանշական է, որ այս հայտնագործության շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաջողվեց ավելի քան 20,000 զինծառայողի կյանք փրկել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, հաղորդում է armmuseum.ru-ը

Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:

1968թ. Ասատուր Սարաֆյանը ստեղծում է նաև առաջին պնևմատիկ, առանց ասեղի ներարկիչը, որը մինչև օրս էլ օգտագործվում է ամբողջ աշխարհում պատվաստման նպատակով: Ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում մեծ տարածում է ձեռք բերում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է բռնկվում, Սարաֆյանի կողմից ստեղծված ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»- ընկերությունը դրանցից նվիրաբերում է կղզուն, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում կանգնեցնել համաճարակի աճը: 1979թ. օգոստոսի 2-ին Գրենադայում թողարկվում են փոստային դրոշմանիշներ` ի պատիվ հայազգի գյուտարարի, ում շնորհիվ հաջողվեց փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:

Հայազգի գյուտարարը հռետորական վարպետությամբ չէր փայլում: Նրա հայկական ակցենտը շատ հաճախ խանգարում էր սահուն անգլերեն խոսելուն: Սակայն երբ ժողովների ժամանակ ոտքի էր կանգնում և իր կարծիքն արտահայտում, ամերիկացի ինժեներներն ընդունում և հաշվի էին նստում նրա բոլոր ասածների հետ, հայտնում է bhull.blogspot-ը: 

1983թ. հրապարակվում են Սարաֆյանի հուշերը «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս» վերնագրով: Իր հուշերում նա նշում է. «Ամերիկան շարունակում է մնալ մի երկիր, որը մարդուն տալիս է բոլոր հնարավորությունները նպատակներին հասնելու համար: Սակայն մարդ պետք է կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր ձախողումները, պետք է կարողանա հաշվի չառնել նվաստացուցիչ վերաբերմունքը և պետք է միայն առաջ նայի: Դա է կարևորը»:

Ասատուր Սարաֆյանը մահացել է Քլիվլենդում 1979թ.` 83 տարեկան հասակում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: