2022 թ. «Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Վենետիկում
2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: Մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին և զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 մլն ԱՄՆ դոլար պարգև՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց: Բացահայտելով և աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2.7 միլիոն մարդու կյանք:
Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում: Առաջինը կներկայացնի 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Մահինուր էլ-Մասրիի և Հադի Ջումանի անվեհեր աշխատանքը: Իսկ երկրորդի ժամանակ կքննարկեն երիտասարդ սերնդի կենսական դերը՝ մարդկության ապագան որոշող խնդիրների լուծման գործում: Խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստներն ու մարդասերները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև «Ավրորա» համայնքի ներկայացուցիչներն ու նախաձեռնության աջակիցները, կմիավորեն իրենց ջանքերն այնպիսի գաղափարների բացահայտման գործում, որոնք կբերեն շոշափելի, դրական փոփոխությունների:
Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց և աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում և պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: Արարողության ընթացքում 2022 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության:
Իսկ այժմ կարող եք առաջադրել թեկնածուների՝ 2023 թ. «Ավրորա» մրցանակի համար: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն ուրիշների կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
