ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան

«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսաստանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին. տեղեկացնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:


Անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:

«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի և կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը և խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», - ասել է Չուլպան Խամատովան, ապա շարունակել. «Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը և «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Սա շատ կարևոր և պարտավորեցնող փորձառություն է»։

Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի հանձնախմբի անդամներն են Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն դոկտոր Քոմֆորտ Էրոն, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ դոկտոր Մեգո Թերզյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Պեդրո Մուրադյանը, The Elders խմբի նախկին տնօրեն Լեզլի-Աննա Նայթը, Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Արյեհ Նեյերը, ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով նախկին օգնական Էրիկ Շվարցը, Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի Մարդու իրավունքների և բիզնեսի կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Պոզները, Crisis Action կազմակերպության արշավների տնօրեն Նիկոլա Ռեյնդորփը, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստեֆան Քյուրքջյանը և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոնաթան Ֆանտոնը:

«Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան և մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին:

 

 

«Ավրորա» մրցանակի մասին

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: