ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիսիդան կդառնա Ճապոնիայի առաջին վարչապետը, որը կմասնակցի ՄԶՉՊ-ի երկրների խորհրդաժողովին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմասնակցի հաջորդ շաբաթ բացվող միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների ամփոփիչ խորհրդաժողովին: Ճապոնիայի կառավարության ղեկավարն առաջին անգամ է մասնակցելու նման միջոցառման, ուրբաթ օրը Տոկիոյում կայացած հերթական ճեպազրույցում ասել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյջի Կիհարան։

«Վարչապետ Կիսիդան կայցելի Նյու Յորք մասնակցելու համար ՄԶՉՊ-ի (կողմերի) խորհրդաժողովին: Դա կլինի Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին մասնակցությունն այդ խորհրդաժողովին»,- ասել Է Կիհարան: Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի տարբեր ջանքեր գործադրել առանց միջուկային աշխարհի հասնելու։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողության վերանայմանը նվիրված վերանայման կոնֆերանսն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: 10-րդ հանդիպումը պետք է տեղի ունենար Նյու Յորքում դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց այս տարվա օգոստոսի 1-26-ը։

Ճապոնիայի կառավարության ղեկավարները նախկինում երբեք չեն մասնակցել նման միջոցառումներին։ Կիսիդան, որի ընտրատարածքը գտնվում է Հիրոսիմայում, որը տուժել է 1945 թվականին ամերիկյան ատոմային ռմբակոծությունից, ակտիվորեն հանդես է գալիս միջուկային զինաթափման օգտին: 2015 - ին նա, լինելով ԱԳ նախարար, ելույթ է ունեցել խորհրդաժողովում։ 

Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ստորագրվել Է 1968 թվականին: Այն օրինականացրել Է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջուկային զինանոցները: Մյուս պետությունները, ստորագրելով փաստաթուղթը, զրկվում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու կամ ձեռք բերելու իրավունքից։ Այժմ համաձայնագրի մասնակից են ավելի քան 190 երկրներ։ Պայմանագրից դուրս են մնում Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը։ 2003 թվականի հունվարին համաձայնագրից դուրս եկավ ԿԺԴՀ-ն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: