Կիսիդան կդառնա Ճապոնիայի առաջին վարչապետը, որը կմասնակցի ՄԶՉՊ-ի երկրների խորհրդաժողովին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմասնակցի հաջորդ շաբաթ բացվող միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների ամփոփիչ խորհրդաժողովին: Ճապոնիայի կառավարության ղեկավարն առաջին անգամ է մասնակցելու նման միջոցառման, ուրբաթ օրը Տոկիոյում կայացած հերթական ճեպազրույցում ասել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյջի Կիհարան։
«Վարչապետ Կիսիդան կայցելի Նյու Յորք մասնակցելու համար ՄԶՉՊ-ի (կողմերի) խորհրդաժողովին: Դա կլինի Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին մասնակցությունն այդ խորհրդաժողովին»,- ասել Է Կիհարան: Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի տարբեր ջանքեր գործադրել առանց միջուկային աշխարհի հասնելու։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողության վերանայմանը նվիրված վերանայման կոնֆերանսն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: 10-րդ հանդիպումը պետք է տեղի ունենար Նյու Յորքում դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց այս տարվա օգոստոսի 1-26-ը։
Ճապոնիայի կառավարության ղեկավարները նախկինում երբեք չեն մասնակցել նման միջոցառումներին։ Կիսիդան, որի ընտրատարածքը գտնվում է Հիրոսիմայում, որը տուժել է 1945 թվականին ամերիկյան ատոմային ռմբակոծությունից, ակտիվորեն հանդես է գալիս միջուկային զինաթափման օգտին: 2015 - ին նա, լինելով ԱԳ նախարար, ելույթ է ունեցել խորհրդաժողովում։
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ստորագրվել Է 1968 թվականին: Այն օրինականացրել Է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջուկային զինանոցները: Մյուս պետությունները, ստորագրելով փաստաթուղթը, զրկվում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու կամ ձեռք բերելու իրավունքից։ Այժմ համաձայնագրի մասնակից են ավելի քան 190 երկրներ։ Պայմանագրից դուրս են մնում Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը։ 2003 թվականի հունվարին համաձայնագրից դուրս եկավ ԿԺԴՀ-ն։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
