ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը պատրաստ Է ուժեղացնել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը Տայվանի նեղուցում ավելի ու ավելի սաստկացող լարվածության ֆոնին: Օգոստոսի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ռուսաստանը միշտ պաշտպանում Է «մեկ Չինաստանի» գաղափարը՝ հանդես գալով մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ բոլոր խոչընդոտների դեմ»,-հայտարարել Է նա՝ Պնոմպենում հանդես գալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: «Իր հերթին Պեկինը պատրաստ Է ուժեղացնել ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք Էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել միջազգային համակարգը, որում հանգուցային դեր Է խաղում ՄԱԿ-ը, ինչպես նաեւ բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված կարգը»,-նշել Է Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Թայվանի հարցում Մոսկվայի դիրքորոշումը «վկայում Է չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի մասին», ինչպես նաեւ այն աջակցության մասին, որը ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը միմյանց ցուցաբերում են միջազգային ասպարեզում, ասել Է նա: Վան Ին նշել Է, որ Չինաստանը եւ ՌԴ-ն «միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: