ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլանը Թուրքիային մեղադրել է 1600-ամյա Սուրբ Բարդուղիմեոս վանքը դիտավորյալ քանդելու համար

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգուն է եղել 1600 տարի, սակայն վերջին 100 տարիների ընթացքում այն ավերվել է, լքվել և այժմ դիտավորյալ քանդվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Այս օրերին Փայլանը եղել է Վանի նահանգում և ծանոթացել հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին:

«Վանքը ամբողջովին ավերված է։ Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը գտնվում է ավերված վիճակում։ Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ օգուտ կա այդ վանքի փլուզումից։ Ի՞նչ եք կարծում, Թուրքիան կշահի՞, թե՞ կկորցնի վանքի ավերումից»,- գրել է Փայլանը:

Սուրբ Բարդուղիմեոսի վանքը հիշատակվում է 13-րդ դարից: Ըստ ավանդության՝ 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: