ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացի համար անհրաժեշտ է բերման ենթարկել ՔՊ–ական 18 պատգամավորի․ Իշխան Սաղաթելյան

Սա պատմական պահ է, օրհասական իրավիճակ է, պետք է ճիշտ քայլերով գործողություն, և ես եկել եմ այստեղ ասելու, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու պահանջի տակ և սկսել գործընթաց, այս մասին ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am-ը: 

Նա նշեց, որ մնում է «Քաղաքացիական պայմանագրի» 18 պատգամավորի ստիպել, որպեսզի միանան վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացին։ Պատգամավորը նաև նշեց, որ արդեն պարզել են իշխող խմբակցության պատգամավորների հասցեները և քիչ անց կհրապարակեն։

«Մենք եկել ենք ասելու, որ ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք, ձեր օրակարգի հետ ենք»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե ուզում են գործընթացը հասցնել իր ավարտին, անհրաժեշտ է ճիշտ օգտագործել հավաքվածների ներուժը և բերման ենթարկել իշխող խմբակցության այդ 18 պատգամավորներին։

«Մեր նպատակը այս չարիքին րոպե առաջ հեռացնելն է»,– հավելեց նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: