ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս իշխանությունները պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, և այդ ժամանակը հիմա է․ Արման Թաթոյան

Ես այստեղ  եմ որպես ՀՀ քաղաքացի, ձեզնից մեկը, և այստեղ եմ, հատկապես հաշվի առնելով, որ այս հավաքն ինքնաբուխ էր ի պատասխան այն օրհասական վիճակի, որ մենք այսօր ունենք։

Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը, փոխանցում է Tert.am-ը: 

«Վիճակն իսկապես օրհասական է, այսօր  մենք գտնվում ենք իրական պատերազմի մեջ, անընդհատ մեր տղաները հերոսություն են անում սահմանին, բայց քաղաքական–դիվանագիտական ճակատում մարդ չկա, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի մեր զինվորներին զոհողության ենթարկենք, բայց փոխարենը հետո քաղաքական ու դիվանագիտական ճակատում ոչ մի բան չգտենք։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ այսօրվա վիճակը հենց գործող իշխանությունների կոպիտ սխալների հետևանք է։ Ակնհայտ է, որ այսօրվա գործող իշխանությունները չեն կարող իրականացնել երկրի կառավարումը, անընդհատ, շարունակաբար ձախողումներ են, և ելքը մեկն է՝ նրանք պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, այդ ժամանակը վճռական է, և այդ ժամանակը հիմա է, որովհետև մենք գտնվում ենք պատերազմի մեջ»,–ասաց Թաթոյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: