ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի

Թեհրանը փորձում է հասնել Իրանի եւ «հինգ գումարած մեկ» խմբի միջեւ միջուկային գործարքի վերականգնմանը, նախընտրելի է՝ այն ձեւով, որը ԱՄՆ-ին թույլ չէր տա նորից միակողմանիորեն դուրս գալ այդ պայմանավորվածություններից։ Այս մասին CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե խոսքը լավ եւ արդարացի գործարքի մասին է, ապա մենք լրջորեն տրամադրված կլինենք պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա դուրս գալ գործարքից»,- ասել է Ռայիսին»։

Բացի այդ, նա հավաստիացրել է, որ « միջուկային սպառազինություն ունենալը» չի նախատեսվում Թեհրանի դոկտրիններով։ Ռայիսին նաեւ հաստատել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հնարավորությունը։ «Դրանով կարելի է զբաղվել միջուկային թեմատիկայի վերաբերյալ բանակցություններից առանձին։ Դա կարելի է ապահովել երկու երկրների միջեւ։ Խոսքը հումանիտար հարցի մասին է։ Դա կարող է լուծվել բանակցությունների միջոցով»,- նշել է նախագահը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: