ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը, բանկը կանխատեսում է, որ 2022-ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8 տոկոս: Այս մասին նշված է ՎԶԵԲ-ի վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում:

ՎԶԵԲ-ն իր կայքում նաև հոդված է հրապարակել՝ վերնագրելով «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում»: Նշվում է, որ տարածաշրջանի երկրները գրանցում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը, սակայն տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ժամանակավոր գործոններով, որոնք կարող են հեշտությամբ փոխվել:

«Հայաստանում տնտեսության ամուր վերականգնումը նկատվել է 2021-ին,  աճը ուժեղ թափ է առել 2022-ին: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում հասել է 13,1 տոկոսի»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում:

Նշվում է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանից բազմաթիվ մարդկանց և ընկերությունների ժամանումը հանգեցրել է արտասահմանյան ներհոսքի աճի և ծառայությունների պահանջարկի ավելացման:

«Սա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Ըստ զեկույցի՝ 2022-ի համար կանխատեսվում է 8 տոկոս կայուն աճ՝ նախորդ՝4. 5 տոկոս աճի կանխատեսման դիմաց: Իսկ 2023-ին կդիտվի դանդաղում՝ մինչև 4 տոկոս նվազում: Այնուամենայնիվ, 2023 թվականի համար աճի վերջին կանխատեսումը ավելի վաղ կանխատեսած 2.5 տոկոսից բարձր է մնում, այսինքն՝ 4 տոկոս»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում:

2021-ին Հայաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսել էր 5.7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2020-ին՝ 7.2 տոկոս անկում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: