ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանը հրաժարվել է ՀԱՊԿ ևս մեկ զորավարժությունից

Ղրղըզ զինվորականները չեն մասնակցի Տաջիկստանում ՀԱՊԿ «Սահման 2022» համատեղ զորավարժություններին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությանը հայտնել են Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարությունը պարզաբանել է, որ ավելի վաղ Ղրղզստանի ռազմական զորակազմը պատրաստվում էր մասնակցել Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժություններին, սակայն չի հստակեցրել, թե ինչի կապակցությամբ է Ղրղզստանն այժմ հրաժարվել։

«Ավելի վաղ մենք նախատեսում էինք մասնակցել ՀԱՊԿ «Սահման 2022» համատեղ զորավարժություններին։ Բայց հիմա որոշել ենք չանել։ Սա Ղրղզստանի դիրքորոշումն է»,- ասել են նախարարությունից։

Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Ղրղզստանը հայտարարել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման մասին։ ՊՆ-ի տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ «որոշում է կայացվել չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2022 թվականի հոկտեմբերին»:

1992 թվականին ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: