Ասորական համայնքը 44-օրյա պատերազմին կորուստներ է ունեցել. Գարեգին Բ-ն ընդունել է նրանց պատրիարք-կաթողիկոսին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Ողջունելով ասորի կաթողիկոս–պատրիարքի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ու միջեկեղեցական կապերը գալիս են դարերի խորքից։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ առիթներ է ունեցել այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` հաստատելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները:
Շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին ջերմ ընդունելության համար՝ Նորին Սրբություն Մար Ավա Գ կաթողիկոս–պատրիարքն ընդգծեց, որ իր հովվական այցելության նպատակն է մասնակցելու Հայաստանի ասորական համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծմանը, ինչպես նաև խորացնելու և ամրապնդելու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Կաթողիկոս–պատրիարքը, անդրադառնալով Հայաստանի ասորական համայնքին, նշեց, որ հայաստանաբնակ ասորիները երկրի հավատարիմ քաղաքացիներն են և ըստ ամենայնի իրենց ծառայությունն են բերում Հայրենիքին։ Այս առնչությամբ Մար Ավա Գ պատրիարք-կաթողիկոսը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն են բերել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները և, ցավոք, ունեցել նահատակներ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոր ցավով անդրադարձավ ասորական համայնքի կորուստներին՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր պետի հովվական այցը մեծ մխիթարություն կբերի իր հետևորդներին։
Անդրադարձ կատարելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը ևս գործուն ջանքեր կձեռնարկի սանձելու հարևան երկրի ոտնձգությունները և պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Քույր եկեղեցիների՝ Հայ Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած աջակցության մասին։
Հանդիպմանն Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքը մաղթեց, որ Տիրոջ օրհությամբ խաղաղությունն ու արդարությունը հաստատվեն տարածաշրջանում։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
24.12.2025
0° 0°
25.12.2025
Հարցում
