ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրների մեծ մասն անցել է գազի դիմաց ռուբլով վճարելուն. ԵԱՏՀ էներգետիկայի նախարար

ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են գազի դիմաց ռուբլով վճարման անցնելու հարցը, Ղազախստանը դեռ դիտարկում է այն, ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշեւը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում։

«Եվրասիական միության շրջանակում գազի փոխհաշվարկներում որոշ երկրներ պայմանավորվել են ռուսական գազի դիմաց վճարել միայն ռուբլով, դրան համաձայն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղըզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ, նրանք ցանկանում են առեւտուր անել նաեւ ազգային արժույթով»,- նշել է Կոժոշեւը։

«Ռուսական ռուբլին կամրանա, քանի որ կուժեղանան փոխհաշվարկներն ազգային արժույթներով այն երկրների հետ առեւտրի բոլոր ուղղություններում, որոնց ռուսական հումք, գազ է մատակարարվում»,- ավելացրել է նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: