ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը 33 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում», ինչպես նաև ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագրին, փոխանցում է NEWS.am-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ բյուջեից՝ ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, առաջին համաձայնագրի ծրագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:

«Մասնավորախպես աջակցությունը կտրամադրվի ՆԳՆ-ի ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում պարեկային ծռայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն  քաղաքականության մշակման և իրականացման կարողությունների հզորացման մասով:

Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր 2023-2025 թվականների գործողությունների  ծրագրի մշակմանը, ինչպես  նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման խթանման նպատակով»,-ասաց փոխվարչապետը:

Հաջորդ համաձայնագիրը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալտնտեսական վերականգնմանը և զարգացմանը. «Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Ըստ այդմ, շուրջ 1500 միջին և փոքր միկրոձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան առնվազն 200 փոքր միկրոձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բիզնեսների արտադրողականության բարձրացման և Եմ շուկա արտահանման խթանման նպատակով:

Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսովորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման ուղղված նախաձեռնություններ: Ծրագրի շրջանակներում կա նաև կրթական բաղադրիչ, կհամաֆինանսավորվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո»-ի կողմից Գյումրիում խոհարարություն և հյուրընկալության կառավարման դպրոցի  և ձեռնարկատիրական դպրոցի հիմնադրման  նախաձեռնությունը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության համակարգի ներդրմանը:

Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների  կենտրոնների տեխնիկական հագեցման նպատակով: Այս բաղադրիչի ներքո թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-ասաց Մհեր Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: