ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը չի բացառում անհրաժեշտության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելու հարցի ուսումնասիրումը

Եվրոպական Միության՝ 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը առաջիկայում կժամանի Հայաստան. փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, ՀՀ վարչապետ Փաշինյանը համոզված չէ դրանում, սակայն չի բացառում անհրաժեշտության դեպքում խնդրի ավելի խորը ուսումնասիրումը: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում:

Փաշինյանը նախ արձանագրեց և ողջունեց ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման ընթացքում:

«Եվ պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ  օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանակում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- ընդգծեց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: