ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաննում Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել

Հոկտեմբերի 26-ին Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել։ Շառլ Ազնավուրի զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։ Այս մասին տեղեկանում ենք Ազնավուր հիմնադրամից։ 

Զբոսուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիկոլա Ազնավուրը, Կաննի հայերի միության անդամները, այլ հյուրեր։

Շառլ Ազնավուրը Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցներից էր՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես ժյուրիի անդամ։ Նա ամուր կապեր է ունեցել այս քաղաքի հետ և անգամ ստացել է Կաննի պատվավոր քաղաքացու կոչում։

«Այս իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական անգամ հարձակման է ենթարկվում, և սպառնալիքի տակ է նրա գոյատևման հարցը: Մենք չպետք է անտարբեր մնանք. ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չպետք է քողարկի այս իրողությունը։ Ես ցանկանում եմ ընդգծել մեր կապը, մեր հարգանքն ու աջակցությունը հայտնել Հայաստանին։ Մենք պետք է աջակցենք հայերին, որոնք ճնշման են ենթարկվում, և պաշտպանենք նրանց ամբողջականությունը»,- ասել է Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: