ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուլղարիայում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Շառլ Ազնավուրի արձանի բացումը Վառնայում 2022 թ. մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։

«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում։

Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Պրն․ Արմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Տկն․ Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Պրն․ Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Պրն․ Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Տկն․ Անտոնիա Յովչևան։

Հուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը։ Նրանց հետ էին նաև Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» և «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականավոր ընկերությունների գործադիր տնօրենները։ ««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։

Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։ Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ հանգեցրել է այս հիանալի իրադարձությանը։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը, տեղական իշխանություններին և այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ արձանի տեղադրումը ջերմորեն ընդունելու համար։

Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները սիրով տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: