ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը միանում է ԵԱՏՄ–ի ու Վիետնամի մաքսային համագործակցության համաձայնագրին

Հայաստանը միանում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, փոխանցում է Sputnik-ը։
Կառավարության համոզմամբ` տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացը կնպաստի ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացի արագացմանը, ինչպես նաև հնարավոր խախտումների արագ բացահայտմանը:
ԵԱՏՄ–Վիետնամ մաքսային համագործակցությունը մեկնարկել է 2018թ-ի հունիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Բրյուսելում ստորագրված ազատ առևտրի համաձայնագրով, որը սկսել է գործել 2019թ․ դեկտեմբերի 19-ին:
Սկզբնական շրջանում այն վերաբերում էր կոնկրետ ապրանքների։ Համաձայնագրի նորացված տարբերակով այն նախատեսվում է տարածել բոլոր ապրանքների վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: