ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Սաղաթելյան

«Այսօր մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին, տեր ենք մեր հայրենիքին»,- Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Panorama.am։

Նա նշեց, որ այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, ինչ որ մեկի դեմ, ինչ որ մեկի օգտին հանրահավաք չէ, ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն. «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն մեր ներսում, միասնականություն և համերաշխություն Արցախին, միասնականություն Սփյուռքին»։

Ի. Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախորդ կիրակի Արցախից լսվեց հստակ ձայն՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ և աներկբա հայտարարեց՝ որևէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։

«Երեկ Հայ առաքելական եկեցեցին, Գերագույն հոգևոր խորհուրդը ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտապանություն Հայաստանի և Արցախի։ Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ  ճշմարտությունը՝ մայր Հայաստանը պատրաստ է պայքարել ինքն իր և իր զավակի համար։

Վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամներն արձագանք են գտնելու ողջ Սփյուռքում ու աշխարհում։

Այս հանրահավաքը,  հիրավի, դառնալու է աշխարհասփյուռք հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ սուտ է այս իշխանության խոստացած խաղաղությունը, ընդհակառակը՝ բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավերածություններ։

«Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու հրեշավոր ծրագիր, ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր, այստեղ միասին մերժում ենք հենց դա, այս հանրահավաքով  սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը։

Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը, մեր միասնականությունը Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, հայ ժողովրդի գոյատևելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ։
Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու մեր առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ խոսում են թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարել ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ «լինել Նիկոլի հետ, թե հայրենիքի»։

«Իշխանության մեջ քաղաքական հայեցողական պաշտոնները զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա՝ ինքը Նիկոլի հետ է, թե հայրենիքի, սրանից բացի մեզ ուրիշ բաժանում պետք չէ»,- հայտարարեց Սաղաթելյանը։ 

Նա նշեց, որ այս հանրահավաքը ուղերձ է նաև արտաքին աշխարհին, բարեկամներին, միջնորդներին,  հարևաններին. «Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ  հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը  պատռվելու է մեր ժողովրդի կողմից և իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարվի առ ոչինչ։

Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, և մենք դա պետք է արձանագրենք ամեն օր և ամեն ժամ»,- ասաց նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: