ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ղեկավարները Մոսկվայում կքննարկեն եվրասիական անվտանգությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն նշված կառույցների փոխգործակցությունը Մոսկվայում նոյեմբերի 16-ին կայանալիք տասներորդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանի անվտանգության հարցեր», - ասվում Է ՀԱՊԿ-ի հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայում ԱՊՀ-ի կազմում են գտնվում Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Մոլդովան: ՇՀԿ-ի կազմի մեջ մտնում Է ութ երկիր՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Չորս պետություններ՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, դիտորդի կարգավիճակ ունեն: Վեցը գործընկեր-երկրներն են: Դրանք են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: ՇՀԿ-ին անդամակցության եզրափակիչ փուլում Է գտնվում Իրանը: Անդամակցության ընթացակարգն սկսվել Է անցած տարվա աշնանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: