ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանից ՄԻԵԴ ուղղված բողոքների թիվն աճում է

Աճում է Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների թիվը, ինչպես նաև առկախող դիմումների թիվը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների մոնիտորինգի խմբի ղեկավար, փաստաբան Խալիդ Աղալիեւը, փոխանցում է Turan-ը։

ՄԻԵԴ վիճակագրության համաձայն՝ այսօր Ադրբեջանից 2200 դիմում է քննարկման սպասում։ Սա ավելին է, քան նախորդ տարիներին։

Այսպես, 2021 թվականի վերջին Ադրբեջանից 2092 դիմում էր սպասում, 2020 թվականի վերջին՝ 2040, իսկ 2019 թվականին՝ 1950 դիմում։

Այս ցուցանիշով Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի երկրների շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը։
Ընդհանուր առմամբ, ամբողջ Եվրոպայում աճում է ՄԻԵԴ դիմումների թիվը։

Ամենից շատ քաղաքացիները բողոքում են արդար դատաքննության իրավունքի ոտնահարումից։
Դրան հաջորդում են անձնական անձեռնմխելիության ազատության իրավունքի խախտման և, մասնավորապես, կամայական ձերբակալությունների վերաբերյալ բողոքները։

Այս տարվա փետրվարի սկզբին ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը լրատվամիջոցներին հայտնել էր, որ վերջին 20 տարիների ընթացքում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ ավելի քան 200 որոշում է կայացրել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: