ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեան և Սաուդյան Արաբիան ստորագրել են 30 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր

ИА Regnum

Հարավային Կորեայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները խոստացել են ամրապնդել կապերը էներգետիկայի, պաշտպանության և շինարարության ոլորտներում, հայտնում է NEWS.am-ը: Էր Ռիադը 30 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր է ստորագրել հարավկորեական ընկերությունների հետ։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին ասել է, որ հույս ունի, որ երկու երկրները կկարողանան ընդլայնել համագործակցությունը՝ մերձավորարևելյան երկիրն անվանելով կարևոր գործընկեր էներգետիկ անվտանգության ոլորտում։

Նա նշել է, որ հույս ունի տեսնել հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այնպիսի նախագծերում, ինչպիսին են NEOM «խելացի» քաղաքը  Սաուդյան Արաբիայում և համագործակցության զարգացումը պաշտպանական արդյունաբերությունում և ապագայի էներգետիկայում։

Արքայազն Մոհամեդը նշել է հարավկորեական բիզնեսի դերը Սաուդյան Արաբիայի ազգային ենթակառուցվածքի զարգացման գործում, նա նշել է նաև, որ կցանկանար, որպեսզի Հարավային Կոորեայի հետ համագործակցությունն ավելի սերտ լիներ։

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ Samsung C&T Corp և POSCO Holdings Inc ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 համաձայնագիր սաուդցի գործընկերների հետ էներգետիկայի, երկաթուղու, քիմիական արդյունաբերության, դեղագործության և մոլախաղերի ոլորտներում։

Սաուդյան Asharq հեռուստատեսությունը մեջբերել է թագավորության ներդրումների նախարարի խոսքերը, որն ասել է, որ գործարքնները գնահատվում են 30 մլրդ դոլար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: