ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն ասել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ ղեկավարներին համարում է ամենախելացի մարդիկ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին անվանել է ամենախելացի մարդիկ և «լավագույնն իրենց շարքում»: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփը պատմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Ֆլորիդայի իր «Մար ա Լագո» կալվածքում ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ Ծինփինը շատ խելացի է, «լավագույնն իր շարքում»՝ ի տարբերություն ամերիկյան ղեկավարության:

«Նախագահ Սին փայլուն մարդ է: Եթե ամբողջ Հոլիվուդում փնտրեք մեկին, ով կմարմնավորի նախագահ Սիին, չեք կարող գտնել, քանի որ նրա նմանը չկա: Նրա տեսքը, ուղեղը, ամեն ինչը: Մենք հիանալի հարաբերություններ ունեինք նրա հետ», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերաբերյալ: Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ Կիմ Չեն Ընը նույնպես շատ խելացի է: Թրամփը շեշտել է, որ Կիմ Չեն Ընը ստանձնել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շատ երիտասարդ տարիքում և կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել երկրի վրա, ինչը հեշտ բան չէ:

«Պուտինը նույնպես շատ խելացի է», - ասել է Թրամփը՝ նշելով, որ ՌԴ-ն զինամթերք է արտադրում, մինչդեռ ԱՄՆ-ն իր ամբողջ զինամթերքը տվել է Ուկրաինային:

Հիշեցնենք՝ 2022 թ.-ի նոյեմբերին Թրամփը հայտարարեց, որ 2024 թ.-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: