ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա. «Ազատություն»

Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է, որ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։

Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։

Այդ օրերին զոհվածների հարազատներին դատախազության շենքի առջև հանդիպել էր այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որից հետո, ուսումնասիրելով հարազատների դիմումը, որոշել էր նրանց տուժող ներգրավել և ցուցում էր տվել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ հարցաքննել վարչապետ Փաշինյանին։

Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնում, չի նշում նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: