"Թուրք հարևանները, հասկանալով, թե ինչ ճակատագիր է սպասվում գերի ընկած հայերին, օգնում էին նրանց փախչել"
"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։
Պատմում է Անահիտ Պարտիզպանյանը
Երբ ես ծնվել եմ, պապս արդեն մահացած է եղել, այդ պատճառով, ցավոք, պապիս հուշերը չեմ լսել, միայն տատիկիս` Արշալույս Քանքանյանին եմ տեսել: Տատիկս շատ էր պատմում Արևմտյան Հայաստանի մասին: Ասում էր, որ շատ լավ պայմաններում են ապրել, լավ տներ են ունեցել, սակայն ստիպված են եղել գաղթել: Չնայած ինքը փոքր է եղել, երբ գաղթել են` 14 տարեկան, միշտ շատ դրական տպավորություններով էր խոսում իրենց տան, հայրենիքի գեղեցիկ բնության մասին: Այդ ժամանակ պապս՝ Պարտիզպանյան Մանվելը, 20 տարեկան է եղել: Վան քաղաքից են եղել: Ինչպես հասկանում եմ` այնտեղ հայությունը շատ լավ է ապրել, ընդհուպ` տանն աշխատողներ են պահել, մեծ հարստություն են ունեցել, սակայն գաղթի ժամանակ շատ քիչ բան են կարողացել բերել: Երբ դպրոցական էի, տատս պատմում էր, որ գաղթելիս պատերի մեջ բավական մեծ հարստություն են պահել, ոչ ոք չի մտածել թե հեռանում են ընդմիշտ, մարդիկ հույս են ունեցել, որ մի օր դեռ կարող են վերադառնալ տուն:
Տատս պատմում էր, որ իրենց թուրք հարևաններն են փրկել, ասում էր՝ եթե դա չլիներ, գուցեև մենք էլ կենդանի չլինեինք: Գաղթելու ժամանակ գերության մեջ են ընկել բավականին մեծ խմբով: Բոլոր հայերին հավաքել ու փակել են մի վայրում: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում նրանց օգնության են հասել հենց տեղի թուրք հարևանները: Վերջիններս, տեսնելով գերի հայերի ճակատագրերը, հասկանալով, որ գերության մեջ ընկածներին սովորաբար չի հաջողվում ողջ մնալ, ոչ միայն տատիկիս ընտանիքին, այլև ամբողջ խմբին օգնում են փախչել:
Տատիկս պատմում էր, որ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել իրենց թուրք հարևանների հետ: Պատմում էր, որ կողք կողքի են ապրել և շատ ջերմ վերաբերվել միմյանց:
Պատմում էր, որ իր ընտանիքի հետ գերեվարվածների թվում է եղել նաև Սիլվա Կապուտիկյանի մայրը:
Միևնույն ժամանակ մեկ այլ շատ կարևոր հանգամանք է եղել. տատիկիս ընտանիքի թուրք ծառաներն այնքան հավատարիմ են եղել, որ իմանալով հայերի դեմ ծրագրվող ջարդի մասին՝ եկել և զգուշացրել են նրանց, որ փախչեն:
Սակայն տատս հիշում էր նաև ջարդի սարսափները. թե ինչպես են իրենց աչքի առջև հղի կանանց սրով խոցել, տղամարդկանց` գլխատել, երիտասարդ աղջիկներին` բռնաբարել: Ասում էր` հայ աղջիկներն իրենց լիճն էին նետում՝ նախընտրելով մահանալ, քան ընկնել թշնամու ձեռքը:
Այն ժամանակ աղջիկները վաղ էին ամուսնանում` 13-14 տարեկանում: Տատս նույնպես 14 տարեկանում է ամուսնացել: Նա պապիս հետ եկել է Հայաստան և հաստատվել Երևանում: Իրենց բերած որոշ գումարով կարողացել են իրենց գործը հիմնել այստեղ և բավականին լավ պայմաններում ապրել: Երեք որդի են ունեցել:
… Նրանց տանջում էր հայրենիքի անվերջ կարոտը: Տատիկս շատ էր սիրում թոռներին իր շուրջը հավաքել և պատմել Արևմտյան Հայաստանի մասին: Չնայած ընդամենը 14 տարեկան է եղել, երբ գաղթել են, և գաղթելուց ի վեր Երևանում է ապրել, մինչև կյանքի վերջ արևմտահայերենով էր խոսում: Նրանից շատ եմ լսել Վանա տառեխի մասին, Վանա ջրի, օդի մասին, և չնայած իրենք Երևանում էլ վատ պայմաններում չեն ապրել, միշտ կարոտով պատմում էր իրենց լքած տների մասին: Մեծ ընտանիք են ունեցել, սակայն այդպես էլ չկարողացան իմանալ, թե իրենց հարազատներն ինչ ճակատագրի են արժանացել: Տատիկս միշտ ասում էր. "Ճանապարհը բացվի, գնամ, իմ տունը գտնեմ": Սակայն այն ժամանակ դրա մասին մտածել անգամ հնարավոր չէր: Շատ գրագետ կին էր և անվերջ կարդում էր. 85 տարեկան էր, երբ մահացավ. այդ տարիքում էլ առանց ակնոց էր կարդում:
Այսօր էլ դեռ փորձում ենք մեր հարազատներին գտնել: Ժամանակի տեխնոլոգիաների շնորհիվ շատ ավելի հեշտ է դա անել: Մեր ազգանունը յուրահատուկ է՝ Պարտիզպանյան, և գիտենք, որ այդ ազգանվան բոլոր կրողները Արևմտյան Հայաստանից են: Շատերն իրենք են կապի մեջ մտնում, փորձում ենք պարզել` արդյո՞ք ազգակից ենք:
Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:
այլ նյութեր այս թեմայով
- France Presse-ը պատմել է Ցեղասպանությունից հետո իր քրոջը փնտրող հայ զինվորի մասին Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից...
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է...
- Թուրքիայում բնակվող հայ. 1915 թվականի իրադարձությունները չեն կարող մոռացվել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի դեպքերի մանրամասների մասին ես սկսեցի տեղեկանալ 23-24 տարեկանից հետո միայն:
- Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում...
- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ