ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա առաջիկա հանդիպումը կարևոր է անվանել։
«Ռուսաստանի նախագահի հրավերով այդ հանդիպումը կկայանա 26-27-ին (դեկտեմբերի – խմբ.)։ Հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր համագործակցության համար», – ասել է Լեբեդևը Մինսկում։
Հիշեցնենք, որ ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվել էր Աստանայում հոկտեմբերի 14-ին։
ԱՊՀ–ն տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: