ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծի մասով արդյունավետ քննարկում է տեղի ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել օրենքը հանձնաժողովի ներկայացրած առաջարկության հիման վրա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջների թվում ավելացվել է դրույթ այն մասին, որ ծառայությունում չի կարող ծառայել այն քաղաքացին, ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝  Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: