ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ՝ շարունակում է բարձր ջերմել», - նշեց Խաչատրյանը։

Բժիշկները փոքրիկի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ։

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: