ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղապահների մասին նման բաներ հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է. Զախարովան՝ Փաշինյանին

Նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես երկրային իրողությունները չհասկանալ է նշանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկարողանա ապահովել կայունություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղում, ապա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ բարձրացնելով ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ տալու հարցը, կամ բարձրացնի լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկլ Փաշինյանը նաև հայտարարել էրոր Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հավատարիմ կողմնակիցն էբայց «մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:

«Ես կարող եմ նույն հարցը տալիսկ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմիինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասելոր ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. Հետևաբար, արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին կարող եք խոսել այնքան, որքան ցանկանում եք, և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում»,- նշել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: