ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր բյուրավոր նահատակների արյունով թրծված, վստահել մեր սեփական ուժին: Այստեղ է մեր հզորության կռվանը, մեր փրկության միակ ճամփան․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Ամանորի ուղերձ է հղել: Նա մասնավորապես նշել է.

«Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր տարին: Հուսահատությամբ ու անորոշությամբ լեցուն է հայ կյանքը, ահավոր վտանգներով շրջապատված են Հայաստանն ու Արցախը: Եկեք իրատես հայացքով դիտենք հայ կյանքը: Պատմությունը կրկնվում է, Հայաստանը դարձյալ կռվախնձոր է դարձել մեծ ուժերի կողմից: Թշնամին պաշարել է Արցախը: Թշնամին գտնվում է նաև ինքնիշխան Հայաստանի սահմաններից ներս՝ վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույն թշնամին սպառնում է նման կացություններ ստեղծել որևէ ժամանակ անտեսելով միջազգային օրենքները ու մարդասիրական սկզբունքները: Ավելին, Հայաստանը մնում է միշտ ենթակա աշխարհաքաղաքական շահերի բախմանը, ինչպես նաև ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումների տակ:

Սիրելի ժողովուրդ հայոց, փաստորեն չունենք իրական բարեկամներ, մենակ ենք, չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնաբար, հավաքաբար դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում: Հայաստանը ևս ենթակա է կորցնելու իր գերիշխանությունը, իր գոյությունն իսկ:

Սիրելի ժողովուրդ, այս կացության առջև ի՞նչ անել, ում վստահել: Պատասխանը հստակ է՝ մեր դարավոր պատմության հարուստ փորձառությամբ հաստատված, մեր բյուրավոր նահատակների արյունով թրծված, վստահել մեր սեփական ուժին: Այստեղ է մեր հզորության կռվանը, մեր փրկության միակ ճամփան: Այլընտրանք չունենք:

5-րդ դարում մեր պատմության ճակատագրական հանգրվաններից մեկում մեր պատմահայր Մովսես Խորենացին դարերից եկող և դարեր գնացող հիշեցում կատարեց ուղղված մեր ազգին, ինչպես նաև Հայաստանը շրջապատող կայսրություններին՝ հայտարարելով. «Թեև փոքր ազգ ենք, սակայն արիության գործերով լեցուն է մեր կյանքը»: Արդարև մեր ազգը արիության գործերով, այլ խոսքով խորը հավատքով և ազգի ու հայրենիքի համար արյուն թափելու ամուր վճռականությամբ հզորացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պատմության պարտադրած բաժանումների, հալածանքների ու ցեղասպանության: Վկան մեր դարավոր պատմությունն է: Հետևաբար, արթնանանք այլևս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանից մնացած մի կտոր հողը կարող է մեր ձեռքից գնալ: Ժամանակին նշանները ճիշտ պետք է կարդալ և ճիշտ կողմնորոշվել:

Ներկա ճակատագրական պայմաններում առավել քան երբեք հրամայական է համահայկական իդելաների և գերագույն արժեքների շուրջ մեր ազգի համախմբումը և նրա ազգային հանձնառության ամրացումը, քաղաքական հեռատեսությամբ և մարտունակ դիվանագիտությամբ թրծված: Այս պահը հետևաբար, ազգային ուխտի վերանորոգման նվիրական պահ է: Լսենք մեր սրբերի աղոթքը ու մեր հայրերի պատգամը և հավատարիմ մեր անցյալի ու ներկային նահատակների սրբազան կտակին համախմբվենք Հայաստան, Արցախ և Սփյուռք: Համախմբվենք որպես մեկ ազգ ի խնդիր Արցախի փրկության և Հայաստանի անկախության պաշտպանության:

Այսօր մեր ազգի գործը պետք է լինի միասնականություն ամեն բանից առավել: Միասնություն հայոց բանակի վերակազմակերպումով:

Նոր Տարվա շեմին իր երակներում  հայի արյուն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կարող կատարել: Թող Աստված անսասան պահի մեր ազգը և հզոր Հայաստանն ու Արցախը: Թող Աստված մեր ժողովրդի առջև բանա սիրո ու համերաշխության, արդարության ու խաղաղության ճամփան: Աժմ և միշտ հավիտյանս հավիտենից ամեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: