ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ու ՀՀ-ն ցույց են տվել դաշնակցային փոխգործակցության պահանջարկը. Կոպիրկինի ուղերձը

 ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում՝ ամփոփելով հայ ռուսական հարբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն անցնող տարում։
Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին դեսպանը նշել է, որ դրանք դինամիկորեն զարգացել և ընդլայնվել են, ապրանքաշրջանառությունը աճել է, Իսկ ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, փոխանցում է Sputnik-ը։
«Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը»,– ասել է դեսպանը։
Կոպիրկինը բարձր է գնահատել Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ու հավելել, որ երկու երկրները նաև ակտիվ շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։
«Կյանքը ցուց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրենց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ ու անհանգստացնող աշխարհում»,– ասել է Կոպիրկինը։
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անցնող տարում բախվել են անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների ու հստակ ցույց են տվել ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը։
«Ռուսաստանը հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այն ակտիվ դեր է խաղացել լայնածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում»,– նշել է նա։
Դեսպանը խոսել է նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կարևորության մասին. «Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ ԼՂ–ի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում։ Այս մանրակրկիտ, բազմապլանային աշխատանքը` չնայած առկա բոլոր դժվարություններին, անշու՛տ կշարունակվի»։
Կոպիրկինը նշել է, որ մշակութային փոխանակումների օրակարգը 2022թ–ին աննախադեպ էր իր հագեցվածությամբ։ Անցկացվել են խոշոր միջաոցառումներ` «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»։
«Մեզ միավորում են բազմապլան կապերը ամենատարբեր ոլորտներում, բայց շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մասն են կազմում սերտ միջմարդկային շփումները»,– ասել է նա։
Իր ուղերձը դեսպանը եզրափակել է՝ երկու երկրներին մաղթելով խաղաղություն և բարգավաճում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: