ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում Թրամփին են առաջադրել, սակայն ընտրությունները ձախողվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում Ֆլորիդայի նահանգը ներկայացնող հանրապետական ​​Մեթ Հյեցը թեկնածուների ցուցակ է մտցրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հյեցն ասել է, որ, իր կարծիքով, պետության նախկին ղեկավարը շատ հարմար է Ներկայացուցիչների պալատը ղեկավարելու համար՝ որպես բոլոր հանրապետականներին ներկայացնող ​​թեկնածու։ Նախկին նախագահի օրոք, ինչպես ասել է Հյեցը, «ամերիկյան աշխատավարձերը աճելեն, և նոր պատերազմներ չեն սկսվել»: «Ուստի ես առաջադրում եմ նախագահ Թրամփի թեկնածությունը, որովհետև մենք պետք է դարձնենք մեր երկիրը կրկին մեծ, և նա կարող է սկսել պալատը կրկին մեծ դարձնելով», - ասել է Հյեցը:

ԱՄՆ Սահմանադրությունը հստակ չի նշում, որ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ կարող է դառնալ միայն գործող և ընտրված կոնգրեսականը։ Այդուհանդերձ, երկրի պատմության մեջ ոչ մի նախադեպ չի եղել, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ դրսից մարդ ընտրվի։ Թրամփի թեկնածության օգտին քվեարկել է միայն մեկ մարդ՝ ինքը՝ Հյեցը։

Բացի նախկին նախագահից, քվեարկության 11-րդ փուլում Քևին Մաքքարթիին հանրապետականներից մրցակից է եղել Օկլահոմայից կոնգրեսական Քևին Հերնը, որը ստացել է յոթ ձայն։ Նախկինում առաջադրված Բայրոն Դոնալդսը Ֆլորիդայից, այս անգամ ընդհանրապես առաջադրված չի եղել։ Ձայների մեծամասնությունը տրվել է դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսին՝ 212, ինչը 12-ով ավելի է, քան Մաքքարթիինը։

Սակայն քվեարկության 11-րդ փուլը, ինչպես և սպասվում էր, անարդյունք է ավարտվել՝ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 218 ձայն։ Խոսնակ ընտրելու փորձերը կվերսկսվեն ուրբաթ կեսօրին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: