ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ

 

Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:
«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին», – գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է Sputnik-ը:
Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական խորացումը։ Նրա խոսքով՝ վրաց և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների։
«Այսօրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի ծննդյան և Տիրոջ մկրտության տոնը նշում են առանձնակի ուրախությամբ և մեծ շուքով», – գրել է վարչապետը։
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    17°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: