Լեհաստանը Գերմանիային սպառնացել է խնդիրներով՝ փոխհատուցման հարցը քննարկելուց հրաժարվելու համար
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Գերմանիային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների համար Լեհաստանին փոխհատուցում վճարելու հարցով Վարշավայի հետ բանակցություններից հրաժարվելը «մեծ խնդիր» կառաջացնի երկրի իմիջի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին, հայտնում է Panorama-ն:
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները Վարշավային տեղեկացրել են, որ փոխհատուցման հարցը փակված են համարում և այս թեմայով երկխոսություն չեն վարի։
«Այս պատասխանը, դրա ձևը մեկ նախադասությամբ, ցույց է տալիս հեռուն գնացող ամբարտավանություն, զոհերի նկատմամբ հարգանքի բացակայություն»,-ասաց Յաբլոնսկին։
Նրա խոսքով՝ այդ պատասխանը, նրա ձևը ու ոճը մեծ իմիջային խնդիրներ են լինելու Գերմանիայի համար։
«Որովհետև մենք դրա մասին շատ բարձր ենք խոսելու: Գերմանիան իր մասին ասում է, որ ուզում է լինել բարոյական պետություն, որը թրենդեր է սահմանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առումով, բայց միևնույն ժամանակ անում է նման բան, դա մեծ խնդիր կլինի իրենց համար: Նրանք շատ կամաչեն դրա համար»,- զգուշացրել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
2022թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար: Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն նոտա է ստորագրել՝ Գերմանիայից փոխհատուցում վճարելու պահանջով։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ