Հնդկաստանը կատարյալ թեկնածու է Հայաստանի Սու-30 կործանիչների կատարելագործման համար. Forbes
Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը «շահագրգռված է», որ Հնդկաստանը զենք մատակարարի և կործանիչների օդաչուներ պատրաստի ռուսական արտադրության Սու-30ՍՄ «Ֆլանկեր» կործանիչների համար: Թեև նման պայմանավորվածությունն առայժմ չի հաստատվել, Նյու Դելին, անշուշտ, կարող է զգալիորեն բարելավել հայկական այս ինքնաթիռները: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Forbes ամսագիրը:
Հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի ռազմական և քաղաքական հարցերի լուսաբանմամբ, գրում է, որ Հնդկաստանն ունի 272 Սու-30ՄԿԻ «Ֆլանկեր» կործանիչների հսկայական պարկ, որոնց մեծ մասը լիցենզիայով արտադրվել է Նյու Դելիի կողմից: 20 տարի շարունակ այսքան մեծ քանակությամբ կործանիչները շահագործելուց բացի, Հնդկաստանը նաև դրանց համար ձեռք է բերել և մշակել ահռելի քանակությամբ ոչ ռուսական սպառազինություն։
«Հնդկական Su-30ՄԿԻ-ին ամբողջ աշխարհում գործարկվող «Ֆլանկեր»-ներից առանձնացնում է այն, որ այն հիանալի կերպով ինտեգրում է տարբեր զենքեր, սենսորներ և ավիոնիկա ամբողջ աշխարհից», - հունվարին տեղական լրատվամիջոցներին ասել է այդ կործանիչները գործարկող փորձառու հնդիկ օդաչուն:
Այս հրթիռները, մասնավորապես, ներառում են տեղական BrahMos գերձայնային թևավոր հրթիռի օդային տարբերակը, որը Սու-30ՄԿԻ-ին տալիս է զգալի հակազդեցության հնարավորություն, և «օդ-օդ» դասի Astra տեսանելիությունից դուրս հրթիռը (BRAAM):
«Վերջին ամիսներին Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը նկատելիորեն աճել են։ Երևանը դարձել է հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) առաջին արտասահմանյան պատվիրատուն՝ 2022 թ.-ին պատվիրելով շուրջ 250 միլիոն դոլարի չորս մարտկոց: Բացի այդ, երկու երկրները մտահոգված են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև եռակողմ ռազմական կապերի աճով: Հետևաբար, Հայաստանի Սու-30-ների պարկի կատարելագործման ուղղությամբ նրանց համագործակցությունը խելամիտ կլինի», - նշվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը միևնույն ժամանակ ենթադրում է, որ Երևանը կարող է վերապահումներ ունենալ այս ինքնաթիռներում ավելի շատ ներդրումներ անելու առնչությամբ:
Հայաստանը 2019 թ.-ին ձեռք է բերել չորս Սու-30ՍՄ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բարձր է գնահատել ժամանակակից կործանիչների գնումը՝ հայտարարելով, որ երկիրը վերջապես առաջ է անցնում խորհրդային ժամանակաշրջանի էժան, ցածր տեխնոլոգիական, օգտագործված համակարգերի գնումներից:
«Հայկական «Ֆլանկեր»-ները գործի չեն դրվել Ադրբեջանի դեմ 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում, քանի որ դրանք չունեին կարևորագույն սպառազինություն, մասնավորապես՝ ուղղորդվող «օդ-երկիր» դասի զինամթերք: Այդ կործանիչները չկառավարվող հրթիռներով մարտի ուղարկելն, անկասկած, կհանգեցներ կորուստների և գրեթե ոչ մի նկատելի օգուտ չէր բերի մարտի դաշտում», - նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ պատերազմի ընթացքում ոչնչացրել է հայկական հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր՝ օգտագործելով իսրայելական արտադրության «Harop» ԱԹՍ-ներ։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանն ի սկզբանե հույս ուներ ձեռք բերել առնվազն 12 Սու-30ՍՄ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք Հայաստանը ձեռք կբերի այս կործանիչներից ևս 8 հատ՝ հաշվի առնելով նախկին փորձը: Մյուս կողմից, ունեցած չորս ինքնաթիռները Ռուսաստանին հետ վաճառելը, ամենայն հավանականությամբ, նպատակահարմար չի լինի Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների լույսի ներքո: Անցյալ տարվա մարտին Երևանն արդեն հերքել էր լուրերն այն մասին, որ իր «Ֆլանկեր»-ը հետ է տեղափոխել Մոսկվա՝ այդ պատերազմում օգտագործելու համար:
Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Սու-30-ների ձեռքբերումն Ադրբեջանի համար պատրվակ կծառայի՝ ձեռք բերելու Չինաստանի և Պակիստանի համատեղ մշակած JF-17 Thunder կործանիչը, ինչը ցանկացել է անել տարիներ շարունակ:
«Չինական PL-15 BVRAAM-ով զինված մեկ տասնյակ JF-17 Block 3 կործանիչները զգալիորեն կուժեղացնեն Ադրբեջանի օդուժը և, հավանաբար, կզրկեն Հայաստանին այն առավելությունից, որ կարող են տալ «Ֆլանկեր»-ները: Հետևաբար, Երևանը կարող է համաձայնել միջին ինչ-որ բանի», - նշում է Փոլ Իդոնը՝ հավելելով, որ դա կարող է լինել հնդիկ մասնագետների կողմից արդեն իսկ առկա չորս «Ֆլանկեր»-ների կատարելագործումը, որպեսզի դրանք որոշ չափով օգտակար դառնան Ադրբեջանի հետ հերթական հնարավոր պատերազմի դեպքում:
Հնդիկ ինժեներները կարող են մոդիֆիկացնել օդանավը, որպեսզի այն կարողանա կրել Astra և նույնիսկ BrahMos, ինչը հնարավորություն կտա Հայաստանին հարվածներ հասցնել Ադրբեջանի խորքերում գտնվող թիրախներին։ Բաքուն արդեն արդիականացրել է իր խորհրդային Սու-25 «Ֆրոգֆութ» գրոհային ինքնաթիռները, որոնք, ի թիվս այլ բաների,կարող են կրել թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ SOM հեռահար թևավոր հրթիռ։
«Նման պայմանավորվածությունը կարող էր օգնել Հայաստանին պահպանել դեմքը՝ ապացուցելով, որ «Ֆլանկեր»-ի սկզբնական ձեռքբերումը լիակատար վատնում չէր՝ շնորհիվ այն եզակի հնարավորությունների, որոնք կարող է տրամադրել Հնդկաստանը», - եզրափակում է հոդվածի հեղինակը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ