ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի խորհրդարանականները կոչ են անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, թե  ԼՂ հարցը լուծված է և հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության կարիքը չկա՝  Ֆրանսիայի ԱԺ նախագահ  Յաել Բրաուն-Պիվեն կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը: Յաել Բրաուն-Պիվեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ հարցին:

«Կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը: Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսության հարթակներից մեկն է: Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Եվ այսօր շատ կարևոր է, որ դրան մասնակից յուրաքանչյուր կողմ համաձայնի վերադառնալ այդ երկխոսությանը: Եվ մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը»,-ասաց Յաել Բրաուն-Պիվեն:

Սակայն նա ընդգծեց նաև, որ սա երկխոսությանը վերադառնալու միակ ձևը չէ: Պետք է բոլոր միջոցները փորձվեն, որ իրավիճակի լարումը դադարի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց՝ այսօր մի իրավիճակ է, երբ կան 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին: «Սակայն, այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության: ՌԴ-ի կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և հետագա ճակատագրի հետ կապված հարցերը»,-ասաց Սիմոնյանը:

Սակայն նա ընդգծեց, որ այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությամբ կան 1-2 ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով, և դրանք պակաս կարևոր չեն: Ուստի ԱԺ նախագահը կարծում է, որ, Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է որևիցե ձևով չնվազեցնել գոյություն ունեցող մնացած բոլոր ֆորմատները, ինչպես նաև այն ֆորմատը, որ ձևավորվել է Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: