ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում տեղի ունեցավ «Ճոճանակ։ Արցախյան հակամարտություն․ 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը

Հունվարի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ։ Արցախյան հակամարտություն․ 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը։

Գիրքը լույս է տեսել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հովանավորությամբ։ Առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում։ Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր խոսքում ընդգծել է․ «Շատ կարևոր էր բոլորիս համար, որ հենց այդ օրը, հենց Արցախում մենք ևս մեկ անգամ այս կերպ կարևորեինք այդ օրը»։

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի 30 տարիների, դրանց շուրջ հանրության հետ տարված աշխատանքի, հանրային ընկալումների ու հակամարտության շուրջ միջազգային զարգացումների վերլուծությունը գրքում շարադրված է զրույցի տեսքով՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանի և «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի միջև։

Աննա Կարապետյանն իր խոսքում նշել է․ «Հարցադրումներով փորձել ենք անդրադառնալ նրան, ինչ շատ կարևոր է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի և դրա շուրջ զարգացումների վերաբերյալ համապարփակ, ամբողջական պատկերացում կազմելու համար։ Մյուս կողմից բարձրացրել ենք այն հարցերը, որոնք այսօր արդիական են, գուցե շատերի մոտ ծնվում են ու լիարժեք պատասխան չեն գտնում, կամ ծնվում են և դրանց պատասխանները մանիպուլացվում են, կամ պատասխանողները պատասխանում են՝ ելնելով նրանից, թե իրենց օրոք ինչ է արվել, փորձում են ապացուցել, թե իրենք են եղել ճիշտը։ Փորձել ենք լինել մաքսիմալ օբյեկտիվ»։

Գիրքը նախատեսված է լայն լսարանի համար՝ մասնագետներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ և պարզապես հարցով հետաքրքրված քաղաքացիներ։ Դրան մեծապես նպաստում է շարադրման պարզ, ոչ գիտական ձևն ու մյուս կողմից՝ հիմնարար փաստաթղթերի բազան, որը ներառված է գրքում։

«Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը նշեց․ «Գիրքն իսկապես արժեքավոր աշխատություն է։ Արժեքավոր է հասկանալու համար, թե մեր երկու պետությունները, մեր հասարակությունը, մեր ժողովուրդն առնվազն կարգավորման գործընթացի առումով, դիվանագիտության ճակատում ինչի միջով են անցել, ինչ մարտահրավերներ են կարողացել հաղթահարել և որոնք են մնում ակտուալ»։

Հեղինակները կարևորել են գրքի վերջաբանը, որն արտացոլում է «Ճոճանակի» հիմնական գաղափարը և ցույց է տալիս, որ մեր պարտությունը վերջնական չէ, իրավիճակը կարելի է փոխել՝ պարզապես դրա համար պետք է հետևողական աշխատանք և դերակատարներ, որոնք ունեն դրա ցանկությունը, մատնանշում են հնարավոր աշխատանքի հիմնական ուղղությունները։

Կարեն Բեքարյանն իր խոսքում նշել է․ «Վերջին տարիների ընթացքում մենք տեսանք, որ կան մարդիկ, որոնք չունեն պատմությունը վերախմբագրելու, սեփական շահերից ներկայացնելու որևէ բարդույթ։ Դա ստեղծում է վտանգ, որ վաղը մեր սերունդներն այդ կեղծիքն են որպես իրականություն ընդունելու, իսկ դա շատ լուրջ վտանգ է։ Եթե նրանք դրանում հաջողեն, մենք արդեն շատ երկար ժամանակահատվածով՝ սերունդներ տևող ժամանակահատվածով, չենք կարողանա կյանքի կոչել «Այլևս երբեք» բանաձևը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: