ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, հաղորդում է Կառավարությունը։
«Նման այց պլանավորված չէ»,–նշում են կառավարությունից։
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։
Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, այսօր բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:
Դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ, կենտրոնական բանկերի 19 ղեկավարներ, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարարներ, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ:
Սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի ղեկավարի, Իսպանիայի վարչապետի, Լեհաստանի և Լիտվայի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Հարավային Կորեայի, Իրաքի, Ադրբեջանի նախագահների, Նիդեռլանդների, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի և Ալբանիայի վարչապետների մասնակցությունը, փոխանցում է Sputnik-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: