ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիզնեսի որոշ տեսակներով զբաղվելը օտարերկրացիների համար՝ ՀՀ-ում առանց լիցենզիա ստանալու. խնդրահարույց նախագիծ

Կառավարությունը նախօրեին հերթական նիստում հավանության արժանացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով բիզնեսի որոշ ուղղություններում գործող օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան գործունեություն ծավալել՝ առանց դրա համար լիցենզիա ստանալու։ Ըստ օրենքի նախագծի դրանք բիզնես գործխունեության այն տեսակներն են, որոնք գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում: Մասնավորապես.

  1. Մասնավոր պահնորդական գործունեությունը
  2. Փոստային կապի գործունեությունը
  3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը
  4. Տաքսի ծառայությունը
  5. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը
  6. Շինարարության իրականացումը
  7. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը
  8. Ինժեներական հետազննումը
  9. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։

 

Նախագծով պահանջվում է, որ Հայաստանում լիցենզավորում չպահանջող բիզնես գործունեության այս տեսակների սուբյեկտների համար պարտադիր է իրենց երկրներում գործունեության լիցեզնայի, այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայությունը:

Առաջարկվող փոփոխությունները դեռ պետք է ստանան ԱԺ հավանությունը և դրանից վեց ամիս անց միայն մտնեն ուժի մեջ:

Հասկանալի է, որ իշխանության գալու օրվանից ի վեր աննախադեպ ներդրումներ խոստացող քաղաքական ուժը պետք է անի ամենն ի վերջո այդ ներդրոււմները Հայաստան բերելու համար, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ցանկացած գին արժե վճարել դրա համար:

Իհարկե հասկանալի է, որ զուտ տեխնիկապես ՀՀ-ում նշված ոլորտներում գործունեություն ծավալելու տեսանկյունից սա կարող է մտնել պարզեցված ընթացակարգերի տրամաբանության ներքո: Բայց այս ամենը կարող են պարունակել նաև ռիսկեր, ընդ որում՝ և տնտեսական, և հանրային անվտանգության տեսանկյունից, և՛ տեղական բիզնես ներկայացուցիչների համար անհավասար մրցակցային իրավիճակների ստեղծման տեսանկյունից:

Վերջինի մասով բերենք նկարագրողական մի օրինակ: Ենթադրենք տաքսի ծառայության մատուցման նպատակով որևէ օտարերկրյա ընկերություն ստանում է իր երկրում լիցենզիա, մեզ համար ոչ հայտնի պայմաններում, գուցե ՀՀ-ի համեմատ բարդության աստիճանով ու պահանջների տեսանկյունից անհամեմատ ավելի հեշտ իրավիճակում: Եթե անգամ թողնենք ծառայության մատուցման որակի հետ կապված անվտագային ռիսկը, դա տեղում նման գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սուբյեկտի համար ստեղծում է անհավասար մրցակցային իրավիճակ, որովհետև վերջինս դեռ այստեղ պետք է ստանա համապատասխան լիցենզիան: Կարո՞ղ են նույն մտավախություններից ելնելով հանրային անվտանգության հետ կապված ռիսկեր ու մտահոգություններ առաջանալ որևէ շինարարության իրականացման հետ կապված որևէ օրինակ դիտարկելիս: Դիցուք, այս նախագիծը տարածվելու է ԵԱՏՄ երկրների նկատմամբ. արդյո՞ք ԵԱՏՄ բոլոր երկրներում կամ տարածաշրջաններում են շինարարության իրականացման համար չափորոշիչները համապաստախանում ոչ սեյսմակայուն Հայաստանին անհրաժեշտ չափորոշիչներին:

Այս և բազմաթիվ այլ նմանատիպ օրինակների պարագայում առաջանում է հաջոդ հարցը. նախատեսվու՞մ է յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրության ինդիվիդուալ մոտեցում, մշակվա՞ծ են նմանատիպ ռիսկերը նվազեցնելուն ուղղված մեխանիզմներ: Չէ՞-որ տեղում լիցենզավորումը յուրօրինակ լրացուցիչ անվտանգության երաշխիք է, վերահսկողական հավելյալ գործիք:

Արդյո՞ք նախագծով ենթադրվող երկրներից (Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրներ, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի 7 Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա) Հայաստանում պարզեցված կարգով բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն չեն ունենա մեզ համար ոչ այնքան ցանկալի ազգային պատկանելության ներկայացուցիչները:

Եվ ի վերջո, չի՞ պարունակում արդյոք այս նախագիծը կոռուպցիոն ռիսկեր նշված երկրներից որևէ մեկում գործունեության վայր չպահանջող ընկերություն գրանցելու և ՀՀ-ում օտարերկրյա բիզնես սուբյեկտի անվան տակ գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Շատ կարևոր է նաև հասկանալ, թե ունե՞նք արդյոք նշված ուղղություններով նախադեպեր, երբ ներդրման իրականացումը չեղարկվել է ՀՀ-ում լիցենզիա ստանալու պարտադիր պահանջով:

Սրանք հարցեր, են, որոնք, հուսով ենք կհնչեցվեն ԱԺ-ում: Իսկ թե որքանով կստանան համոզիչ պատասխաններ, կտեսնենք հետագայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: