ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հարված է ԵՄ միջնորդությամբ ՀՀ- Ադրբեջան բանակցություններին. The European Conservative

EVN Report

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը հարված է նաև ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է The European Conservative-ի հոդվածում: 

Նշվում է, որ իրադարձությունները Կովկասում տանում են դեպի հումանիտար ճգնաժամ, քանի որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է էթնիկ հայերի շրջափակումը:

Հոդվածագիրը հիշեցրել է , որ իրենց էկոակտիվիստ ներկայացնող ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից արգելափակել են ԼՂ-ն Հայաստանի կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արդյունքում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա այժմ հայտնվել են իրավիճակում, որ սննդի, բժշկական պարագաների պակաս կա:

«Սա հարված է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին, որոնք, ըստ ոմանց, նշան են, որ ԵՄ-ն լրացնում է Ռուսաստանի թողած վակուումը Հարավային Կովկասում»,-նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները Բրյուսելում և Պրահայում:

Հոդվածագիրը նկատել է՝ թուրքական հեռուստաալիքը, օրինակ, Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին ներկայացնում է որպես բնապահպան, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայումս վճարում է PR ընկերություններին փորձագետների կողմից ստորագրված բնապահպանական կարծիքներ պատրաստելու համար: Սակայն դրանից մեկը հակառակ արդյունք է տվել, երբ ավստրալացի պրոֆեսորը հետ է վերցրել իր ստորագրությունը՝ հայտնաբերելով հոդվածի իրական հիմքը:

Հոդվածում ընդգծվել է նաև հայկական լրատվամիջոցների հետաքննությունների մասին, որոնց համաձայն՝ ցուցարարների մեծ մասը էկոակտիվիստական գործունեությամբ երբևէ չեն զբաղվել, շատերն ունեն ռազմական հետագիծ և սոցցանցերում ակտիվորեն կիսվում են ալիևամետ բովանդակությամբ:

Եվրախորհրդարանը հունվարի 18-ին քննարկել է ստեղծված իրավիճակը։ Ալիևի վարչակարգի գործողությունները միաձայն դատապարտվել են, իսկ բնապահպանական նպատակով բողոքի ցույցերը համարվել են կեղծիք: Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը քննադատել է իր դեմ  «վհուկների որս» սկսած ադրբեջանցիներին: Մարտինա Միխելսը և Էմանուիլ Ֆրագկոսը կոչ են արել օդային կամուրջ ստեղծել՝ շրջանցելու շրջափակումը և մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղին:

Հոդվածագիրը նկատել է, որ այնուամենայնիվ, ԵՄ այլ կառույցներ մինչև օրս համարժեք, նույն կերպ չեն դատապարտել:

Գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, ով տարածաշրջանում խորհրդարանի փաստահավաք առաքելության մասնակից է եղել, քննադատել է Եվրահանձնաժողովին՝ երկակի ստանդարտների համար։ «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անխոհեմ մտերմությունը Բաքվի իշխանությունների հետ ցինիզմ են»,-նշել է պատգամավորը՝ նկատելով, որ Եվրահանձնաժողովի նախագահը նույնիսկ Ադրբեջանին որակել է  «վստահելի գործընկեր»։

«Միևնույն ժամանակ, ինչպես երևում է, ԵՄ-ն ուժեղացնում է իր արձագանքը։ Երկամսյա դիտորդական առաքելության ավարտից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է ևս մեկ առաքելություն ուղարկելու իր ծրագրի մասին»,-ընդգծվել է հոդվածում:

Նշվում է, որ, չնայած ԵՄ դիտորդական նոր առաքելության  առնչությամբ ադրբեջանական մտավախություններին, Լարս Պատրիկ Բերգը The European Conservative-ի հետ զրույցում թերահավատություն է հայտնել, որ դա բավարար կլինի:

«Ադրբեջանը անտեսել է իր ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները. հայ ռազմագերիները մնում են գերության մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղում ժառանգության օբյեկտների ոչնչացումը շարունակվում է անդադար: Հայաստանը հարուստ է իր քրիստոնեական ժառանգությամբ, և ենթակառուցվածքների, մշակութային օբյեկտների համակարգված ոչնչացումը սարսափելի է»,-ասել է Լարս Պատրիկ Բերգը:

Սակայն հոդվածում տեսակետ կա, թե Եվրահանձնաժողովի նախագահը կմտածի Ադրբեջանի հետ գազի գործարքը երկրորդ պլան մղելու և Ռուսաստանի թողած վակուումը լրացնելու մասին՝ դրանով իսկ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: