ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համայնքների պալատում քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում հումանիտար իրավիճակը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Վեսթմինսթերյան դահլիճում հունվարի 24-ին տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում հումանիտար իրավիճակի շուրջ քննարկում, որը վարել է խորհրդարանի անդամ Թիմ Լաֆթոնը, փոխանցում է News.am-ը: 

Համայնքների պալատի ներկայացուցիչների զեկույցի համաձայն՝ շրջափակումը «մարդասիրական մտահոգություն է առաջացրել, քանի որ պարենամթերքն ու դեղորայքը չեն կարող հասցվել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը, որի թվաքանակը կազմում է շուրջ 120 000 մարդ»։

Նրանց խոսքով՝ ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ, մնացել են Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ տուն՝ Ղարաբաղ։

Հեղինակները հայտնում են, որ «ի լրումն Լաչինի միջանցքի շրջափակման՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը  դադարեցրել է նաեւ ԼՂ-ում գազամատակարարումը»։ Հաղորդվում է, որ վառելիքը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանել են գների հսկողություն եւ նորմավորում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: