ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև մրցակցության պատանդ դառնա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը՝ Հայաստանում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջև որևէ մրցակցության պատանդ դառնա»,- ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն սխալվում է ՝ համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ԵՄ-ի դերը ուղղված է Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանը ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել՝ համարելով  ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջան որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ։ Ավելի կարևոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների հարցման և ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն նույնպես, իհարկե, կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ», - պարզաբանել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն նաև գիտի այն դերի մասին, որը խաղացել է Ռուսաստանը ՝ 2020 թվականի նոյեմբերի պատերազմը դադարեցնելու համար։

«ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու գործում, որոնք գործադրում է ԵՄ-ն։ ԵՄ-ն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո», - նշել է Ստանոն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: